Ռուսական ներդրումները Ադրբեջանի տնտեսությունում 2023 թվականին կազմել են $295 միլիոն։
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ բանակցություններ արդյունքներով։
«Ռուսաստանն այն հինգ երկրներից մեկն է, որոնք ուղղակի ներդրումների ամենամեծ ծավալն են ապահովել Ադրբեջանի տնտեսությունում»,- նշել է Օվերչուկը։
Կողմերը նշել են առեւտրի զարգացման դրական դինամիկան. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառության աճը 2023 թվականին կազմել է 17,5%:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am


