jkjhkjhkj

05-02-2024 11:05 766

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանի այն, ինչ անհրաժեշտ է համարում Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակմանն ի պատասխան, սակայն Միացյալ նահանգները չի պատրաստվում պատերազմի մեջ ներքաշվել։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Սպիտակ տունն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ չի ձգտում Իրանի հետ պատերազմի կամ այլ զինված հակամարտության մերձավորարևելյան տարածաշրջանում: Բայդենը նաև հավաստիացրել է՝ ԱՄՆ-ն «լայնամասշտաբ պատերազմ» չի ցանկանում։

ԱՄՆ-ն Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակման պատասխան հարվածների շրջանակներում Ավելի վաղ խոցել է ավելի քան 85 թիրախ, որոնք պատկանում են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դրա հետ կապված կազմավորումների ուժերին:

ԱՄՆ-ի թիրախ են դարձել ԻՀՊԿ-ի օբյեկտները և դրա հետ կապված խմբավորումները։ Հարվածները հասցվել են փետրվարի 2–ին, հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը: Ինչպես հայտարարել են ամերիկացի զինվորականները, ամերիկյան ավիացիայի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետերը, հետախուզական կենտրոնները, հրթիռների և անօդաչուների պահեստարանները, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում ԻՀՊԿ - ի և նրա դաշնակից կազմավորումների համար զինամթերքի մատակարարման շղթաների աշխատանքի ապահովման գործում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր