jkjhkjhkj

07-02-2024 10:51 546

Ադրբեջանում բացվել են ընտրական տեղամասերը. նախագահի ընտրությունը մեկնարկել է, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում նախագահի արտահերթ ընտրություն, որին մասնակցում է յոթ թեկնածու, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ընտրական գործընթացը դիտարկելու համար հավատարմագրվել է 790 միջազգային դիտորդ։

Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են ընտրությունը ներկայացնել որպես ժողովրդավարական, մրցակցային, ազատ և արդար: Իրականում, սակայն, ընդդիմությունը հայտարարել է ընտրությունը բոյկոտելու մասին՝ նշելով, որ դրա արդյունքն ակնհայտ է:

Բացի դրանից՝ նախագահի արտահերթ ընտրության համար միջազգային դիտորդներ ուղարկելու խնդրանքով Բաքուն չի դիմել ո՛չ Եվրախորհրդարանին, ոչ էլ ԵԽԽՎ-ին:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր