jkjhkjhkj

08-02-2024 16:15 162

Ռուսաստանի Բանկի բանկային կարգավորման եւ վերլուծության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դանիլովն ասել է, որ 2023 թվականին հիփոթեքային վարկավորման 35 %-ոց աճը «գերանբնական երեւույթ է»։

«Նման տեմպերը չեն կարող պահպանվել երկար ժամանակ: Ինձ թվում է, որ ֆինանսների նախարարությունը դրա համար բավարար ռեսուրսներ չունի»,- Դանիլովի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, Ռուսաստանի բանկը մտահոգված է ոչ այնքան արտոնյալ հիփոթեքային վարկերի ծավալով, որքան այն փաստով, որ բնակարանների գների ներկա դինամիկան գերազանցում է բնակչության եկամուտների աճը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր