Ֆրանսիայի կառավարությունը ստիպված եղավ վերանայել տնտեսական աճի իր կանխատեսումները դեպի նվազեցում, ինչի ֆոնին նախատեսում է տնտեսել 10 մլրդ եվրո՝ կրճատելով նախարարությունների ծախսերը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության եւ թվային ինքնիշխանության նախարար Բրունո Լը Մերը։
«2024 թվականի մեր գնահատականը 1,4 տոկոս էր, վերանայումից հետո աճը կլինի 1 տոկոս։ Մեր տնտեսական աճը կմնա 1 տոկոսի մակարդակում, սակայն մենք պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական համատեքստը»,- ասել է նախարարը՝ թվարկելով Ուկրաինայի հակամարտությունը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև «Չինաստանի տնտեսական դանդաղումը» և «ռեցեսիա Գերմանիայում»։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am