jkjhkjhkj

20-02-2024 10:39 247

Անկարայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը, ինչպես նաև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը։ Բացի այդ, նախագահների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային ընթացիկ հարցեր։

Բանակցություններից հետո երկու նախագահները հանդես են եկել հայտարարություններով:

Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահն անդրադարձել է Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին:

«Անկասկած, խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, խաղաղության և նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում: Հարավային Կովկասում պատմական հնարավորության պատուհան է բացվել։ Անչափ կարևոր է, որ այն չփակվի։ Հայաստանը պետք է ռազմավարական առումով գնահատի այս գործընթացը»,- ասել է Էրդողանը, միաժամանակ կոչ արել երրորդ կողմերին դրական քայլեր ձեռնարկել՝ գործընթացը թունավորելու փոխարեն:

Էրդողանը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններն այլևս չեն կրկնվի:

Թուրքիայի նախագահը նաև  անարդար է որակել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության աշխատանքի կասեցումը, համերաշխություն է հայտնել Բաքվին և խոստացել է աջակցել նրա լիազորությունների պահպանմանը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր