jkjhkjhkj

22-02-2024 14:20 321

Ռիո դե Ժանեյրոյում G-20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում բանակցություններ են վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Դիվանագետները քննարկել են Գազայի հատվածում կարճաժամկետ և երկարաժամկետ հրադադար հաստատելուն ուղղված քայլերը։

Ըստ թուրքական կողմի՝ Բլինքենը և Ֆիդանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների, ՆԱՏՕ-ի ընդլայնման և ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։

Պաշտոնյաների օրակարգում է եղել նաև առաջիկայում նախատեսված բարձրաստիճան այցերի ժամանակացույցը։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր