Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսում ասել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է ավելացնել պաշտպանական ծախսերն այնպես, որ ՆԱՏՕ-ի երկրներից ծախսերի առումով զիջի միայն ԱՄՆ-ին։ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարին մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ես հայտարարում եմ մեր ազգային պաշտպանության վերջին սերնդի ամենամեծ հզորացման մասին: Մենք պաշտպանական ծախսերը կավելացնենք մինչև 2030 թվականը ՀՆԱ-ի 2,5%-ի նոր ելակետային մակարդակի»,- ասել է Սունակը:
Քաղաքական գործչի խոսքով՝ առաջիկա վեց տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունը լրացուցիչ 75 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պաշտպանության ոլորտում, ինչը թույլ կտա երկրին դառնալ «Եվրոպայի ամենամեծ պաշտպանական տերությունը և երկրորդը՝ ՆԱՏՕ-ում»:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am