Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները Ուկրաինային ուղարկում են 150 միլիոն ֆունտ ստեռլինգի (190,9 միլիոն դոլարի) չափով ռազմական օգնության նոր փաթեթ, հինգշաբթի հաղորդում է Sun թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսին։
«150 միլիոն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության փաթեթ է ուղարկվում Ուկրաինա՝ օդային և ծովային պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այն կներառի հակաօդային պաշտպանության ռադարներ, սիմուլյացիոն սարքավորումներ և էլեկտրոնային պատերազմի համակարգեր՝ 70 միլիոն ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ, գրում է Sun-ը։
Բացի այդ, օգնության փաթեթը կներառի փոքր նավակներ, հետախուզական անօդաչու թռչող սարքեր, գրում է թերթը։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am