Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածի բանկերից գողացել են ավելի քան 400 միլիոն շեքել (մոտ 108,04 միլիոն դոլար): Այս մասին X-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։
«Մենք հրապարակում ենք ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից գրված փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը պատերազմի ընթացքում ֆինանսական դժվարությունների բախվեց, կազմակերպության ահաբեկիչները ներխուժեցին Գազայի Պաղեստինի բանկի գրասենյակներ և գողացան ավելի քան 400 միլիոն շեքել»,-գրել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը:
Ինչպես նշել է Էդրին, Իսրայելի պաշտպանության բանակը տեղյակ է Պաղեստինի բանկի մասնաճյուղերից և կենտրոնակայաններից դրամական միջոցների հափշտակության առնվազն երեք դեպքի մասին։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am