jkjhkjhkj

12-06-2024 11:41 75

Մեքսիկայի նախագահական ընտրություններում հաղթած Կլաուդիա Շեյնբաումը երեքշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ նախագահի ներքին անվտանգության հարցերով խորհրդական Էլիզաբեթ Շերվուդ-Ռանդալի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

«Մենք ոչ պաշտոնական զրույցի ընթացքում քննարկել ենք առևտրի, անվտանգության, միգրացիայի, ԱՄՆ-ից Մեքսիկա զենքի շրջանառության հարցերը»,-նշել է Շեյնբաումը։

Նա պարզաբանել է, որ Մեքսիկան շահագրգռված է երկու երկրների միջև պահպանել երկհարյուրամյա հարաբերությունները համաձայնագրի հիման վրա, որը թույլ է տալիս երկու երկրների միջև հավասարության և համագործակցության հարաբերություններ հաստատել:
Շայնբաումը ասել է, որ ամերիկյան պատվիրակությունը մեքսիկացիներին է ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից մշակված «Իրական մոտեցում միգրացիոն համագործակցությանը արևմտյան կիսագնդի երկրներում» փաստաթղթի նախագիծը, որն արտացոլում է միգրացիայի խնդրի նկատմամբ Սպիտակ տան մոտեցումը։

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր