31-03-2025 11:11
37909
«Բավարիան» մտադիր է գնել «Բրայթոնի» դարպասապահ Բարթ Վերբրյուգենի տրանսֆերայի իրավունքը, հայտնում է The Telegraph-ը։
Մյունխենյան ակումբը ցանկանում է երկարաժամկետ փոխարինողի ձեռք բերել ակումբի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի համար։
«Բրայթոնը» 22-ամյա Վերբրյուգենից կբաժանվի, եթե նրա տրանսֆերի համար վճարվի 60 միլիոն ֆունտ։
Նա անգլիական ակումբ է տեղափոխվել 2023թ. ամռանը և 57 խաղից 16-ում դարպասը պահել է անառիկ։ Նա 2023թ. հոկտեմբերից նաև Նիդերլանդների ազգային հավաքականի հիմնական դարպասապահն է։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



