Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է զենք և այլ օգնություն՝ առնվազն 105 միլիարդ դոլար արժողությամբ, թեև, ավելի վաղ, նա նշել էր ավելի փոքր գումար։
«Ես ունեմ իմ սեփական ներքին աուդիտը, և իմ երկիրը շատ հստակ է փաստում, թե որքան օգնություն է տրվել: Պարզապես գիտեք, որ մենք ունեինք 104-105 միլիարդ դոլար: Այդ գումարի մեծ մասը զենքի տեսքով էր»,-ասել է նա լրագրող Բեն Շապիրոյին:
Միաժամանակ, Զելենսկին չի պարզաբանել, թե ինչու է այս տարվա փետրվարին ասել, որ Կիևը Վաշինգտոնից ստացել է ընդամենը 76 միլիարդ դոլար։
Բացի այդ, Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կիսում է ԱՄՆ-ի հետ այն ամենը, ինչ սովորել է ռազմական գործողություններ իրականացնելու և զենք մշակելու մասին։ Նա նաև հույս ունի «ավելի արդյունավետ հանդիպումներ» ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, թեև, նրանց վերջին հանդիպումը Սպիտակ տանը ավարտվել է վիճաբանությամբ։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am
























