jkjhkjhkj

08-05-2025 13:19 67065

Ռուսաստանը դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները․ սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, ի պատիվ Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյա հաղթանակի հայտարարված հրադադարը։ Այն կգործի մայիսի 8-ի 00։00-ից մինչև մայիսի 11-ի 00։00-ին՝ ընդհանուր 72 ժամով։

Պուտինը հրադադարի մասին հայտարարել է ապրիլի վերջին, մայիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակայնորեն մերժել է այդ առաջարկը։

Ռուսական կողմից նշել են, որ ՌԴ ԶՈՒ-ն պետք է պատրաստ լինի հետ մղել հարձակումները, եթե Ուկրաինան խախտի հրադադարը։

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր