jkjhkjhkj

12-05-2025 13:02 38244

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկուշաբթի օրը ստորագրել գործադիր հրաման, որը թույլ կտա նվազեցնել դեղերի գները ԱՄՆ-ում 30-80%-ով։ Այս մասին նա հայտարարել է Truth Social-ում։

«Ուրախ եմ հայտնել, որ վաղը Սպիտակ տանը ես կստորագրեմ մեր ազգի պատմության կարևորագույն գործադիր հրամաններից մեկը: Դեղերի գները գրեթե անմիջապես կնվազեն 30-80%-ով»,- գրել է նա կիրակի օրը:

Թրամփն ընդգծել է, որ երկար տարիներ անհանգստացած է եղել ԱՄՆ-ում դեղերի բարձր գնով։

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր