03-06-2025 10:07
66948
Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը:
«Ռեալը» այսպիսի բոնուսներ ֆուտբոլիստներին վճարել է նաև Չեմպիոնների լիգան հաղթելու ժամանակ:
Մրցաշարը հաջող անցկացնելու և եզրափակչում հաղթելու համար մադրիդյան ակումբը կարող է 140 միլիոն եկամուտ ստանալ:
Բացի դրանից կգումարվի նաև հեռուստահեռարձակումներից ստացված եկամուտը:
Աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում 2025թ. հունիսի 15-ից հուլիսի 13-ը։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



