Neuralink-ը նախատեսում է մասամբ վերականգնել կույր մարդու տեսողությունը արդեն հաջորդ տարի՝ 2026 թվականին, հայտարարել է ընկերության սեփականատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը։
«Մենք նպատակ ունենք (մասամբ) վերականգնել լիովին կույր մարդու տեսողությունը հաջորդ տարի», - գրել է Մասկը X սոցիալական ցանցում։
Մարտին Մասկը հայտարարեց, որ Neuralink-ը 2025 թվականի վերջին առաջին մարդուն կտեղադրի իմպլանտ, որը կօգնի տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց: 2024 թվականի սեպտեմբերին միլիարդատերը հայտարարեց, որ Neuralink-ի տեսողական իմպլանտը թույլ կտա տեսնել նույնիսկ ի ծնե կույր մարդկանց, իսկ ապագայում սարքը կգրանցի այլ սպեկտրներ՝ բացի այն սպեկտրից, որին մարդիկ սովոր են:
Մասկի խոսքով՝ սկզբում պատկերի որակը ցածր կլինի, ինչպես Atari խաղային հարթակների գրաֆիկան, բայց ապագայում սարքը թույլ կտա տեսնել ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրում և կկարողանա գրանցել ռադարի ալիքի երկարությունը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



