jkjhkjhkj

13-02-2026 10:00 176

Ամերիկյան Microsoft ընկերությունը Ռուսաստանում գրանցել է Edge ինտերնետային բրաուզեր ապրանքանիշը, պարզել է РИА Новости-ն՝ Ռոսպատենտի տվյալների բազան ուսումնասիրելուց հետո:

Ըստ գերատեսչության փաստաթղթերի՝ «Microsoft Edge» ապրանքանիշի գրանցման հայտը ստացվել է 2025 թվականի հոկտեմբերին։ Ռոսպատենտը հաստատել է գրանցումը 2026 թվականի փետրվարին։

Գրանցվել է նաև «Aoe» ապրանքանիշը, որն օգտագործվում է համակարգչային խաղերի վաճառքի համար։

2022 թվականի մարտին Microsoft-ը հայտարարեց, որ դուրս է գալիս ռուսական շուկայից, մասնավորապես՝ դադարեցնում է իր արտադրանքի և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր