Telegram-ում նոր ֆունկցիա է գործարկվել։ Այսուհետ հնարավոր է արգելել անձնական չատերում հաղորդագրությունների եւ նամակների պատճենումը։ Այս մասին հայտնում է Beta Info-ն։ Ներկայումս ֆունկցիան գործում է դեռ ալիքների համար, սակայն շուտով այն կտարածվի նաեւ բոլոր օգտատերերի համար։ Օգտատերերը կկարողանան ոչ միայն արգելել իրենց կոնտակտներին պատճենել իրենց նամակները, այլ նաեւ պահպանել դրանք կամ կատարել այլ գործողություններ։
Զուգահեռաբար նաեւ մեսենջերը ավտոմատ կերպով ճանաչելու է հաղորդագրությունների ժամանակն ու հիշեցումներ է ուղարկելու կարճ նախադասությունների տեսքով, որի վրա սեղմելով, հաղորդագրությունը կարելի կլինի դարձնել հիշեցում։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



