jkjhkjhkj

20-02-2026 09:43 347

Շվեյցարական Nestlé ընկերության բաժնետոմսերն իջել են վերջին ութ տարվա ընթացքում մինչև նվազագույն մակարդակ մանկական կաթնախառնուրդի մի քանի խմբաքանակի՝ վնասակար մանրէներով աղտոտման հետ կապված սկանդալի ֆոնին: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

2022 թվականին առավելագույնի հասած մակարդակի համեմատությամբ` բաժնետոմսերի գնանշումները նվազել են 38%-ով, մինչդեռ Nestlé-ի հիմնական մրցակիցներ Danone-ի և Unilever-ի համար դրանք աճել են համապատասխանաբար 32%-ով և 28%-ով: Գործակալությունը նշում է, որ սկանդալը խորացրել է ընկերության արտադրանքի վաճառքների շարունակական նվազումը և արտադրական ծախքերի աճը: Մասնավորապես, բացասական ցուցանիշներ է գրանցել Putina, Nespresso և KitKat ապրանքանիշների արտադրանքը:

Ավելի վաղ Nestlé-ն հայտարարել է 25 երկրում մանկական սննդի մի քանի խմբաքանակ հետ կանչելու մասին, ներառյալ SMA, BEBA և NAN մանկական խառնուրդները՝ դրանցում վնասակար մանրէների և սրտխառնոց ու փսխում առաջացնող թույնի հնարավոր առկայության պատճառով:

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր