jkjhkjhkj

28-09-2017 13:06 2606

sssss

 

Երևանում տեղի է ունեցել առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը։

Նիստը վարել են հայկական կողմից՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խաիրովը։

Կողմերը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները՝ երկու երկրների արտահանման շուկաների և արտահանման կողմնորոշում ունեցող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով: Ղազախական պատվիրակությունն իր հերթին 2018 թ. ՀՀ-ում ապրանք արտադրողների առևտրային առաքելության անցկացման պատրաստակամություն է հայտնել:

Խաիրովը նշել է, որ 2016 թ. արդյունքների համաձայն, Ղազախստանի և Հայաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 8%-ով, իսկ արդեն 2017 թ. 7 ամիսներին ապրանքաշրջանառությունն ավելացել է 38%-ով: Միաժամանակ նա նշել է ներդրումների առումով դրական միտումները: Այսպես, նրա խոսքով, 2016 թ. ՕՈւՆ ծավալը կազմել է $20 մլրդ՝ 40% տարեկան աճով, իսկ 2017 թ. I կիասմյակում այդ ցուցանիշն աճել է 20%-ով: «Ստեղծվել է լավ միտում, բայց դրան պետք է աջակցել: Եվ դրանում է հանձնաժողովի խնդիրը»,- ընդգծել է նա:

ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն իր հերթին նշել է. «Փոխադարձ առևտրի աճն արդեն վկայում է այդ ուղղությամբ հետագա առաջընթացի լավ հիմքի և ներուժի առկայության մասին»: Ըստ որում, Ուրազաևը ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային բիզնեսի համագործակցության կարևորությունը:

Նիստի ընթացքում ստորագրվել է համագործակցության զարգացման հետագա քայլերի մասին արձանագրություն, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում, ընդերքօգտագործման, գյուղատնտեսության, առողջապահության, կրության և գիտության, մշակույթի, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտում, միգրացիայի հարցերում:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և Ղազախստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թ. հունվար-հուլիսին ավելացել է 36,1%-ով՝ մինչև $2.6 մլն՝ արտահանման16,8%-ով, մինչև $2 մլն և ներմուծման՝ 2,7 անգամ, մինչև $663.9 հազար աճի դեպքում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր