06-09-2017 17:34
4130
Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է Leaf էլեկտրամեքենայի նոր սերունդը: Ըստ ընկերության տարածած հաղորդագրության` մեքենայի շարժիչը 150 ձիաուժ հզորություն ունի և մեկ լիցքավորմամբ ընթանում է 378 կմ: Ավտոմեքենան ամբողջությամբ լիցաքավորվում է 8-16 ժամում՝ կախված էլեկտրացանցի հզորությունից: Ընդ որում, մեքենան 80%-ով կարելի է լիցքավորել 40 րոպեում:
Եվրոպայում Leaf մոդելի վաճառքը մեկնարկելու է 2018 թվականի հունվարին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



