16-10-2017 10:56
3856

ՕՊԵԿ-ի երկրները 2015-2016 թթ. նավթի գների անկման պատճառով կորցրել են ավելի քան մեկ տրիլիոն դոլարի արտահանման եկամուտ։ Նման գնահատական է հնչեցրել կազմակերպության գլխավոր քարտուղար Մուհամմադ Բարկինդոն, ելույթ ունենալով KOGS-2017 ամենամյա նավթագազային համաժողովի շրջանակում:
«Վերջին երկու տարում մենք տեսել ենք ոչ միայն ներդրումների անկում ոլորտում, այլև նավթից եկամուտների նվազում։ Ընդհանուր առմամբ ՕՊԵԿ-ի երկրներն այդ շրջանում կորցրել են ավելի քան 1 տրիլիոն դոլար»,-ասել է նա։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



