
Microsoft-ի հիմնադիրներից մեկը և մոլորակի ամենահարուստ մարդը` Բիլ Գեյթսը, բարեգործության պատճառով կանգնած է իր կարգավիճակը վերջնականապես կորցնելու ռիսկի առաջ: Bloomberg գործակալության գնահատականով՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մոտ ժամանակներս լիովին կարող է առաջ անցնել Գեյթսից:
Դա սկզբունքորեն չէր կարող տեղի ունենալ, եթե Գեյթսը չզբաղվեր բարեգործությամբ։ Ներկա պահին Գեյթսի կարողությունը գնահատվում է 87.5 մլրդ դոլար, Բեզոսինը՝ 85.8 մլրդ դոլար, բայց եթե Գեյթսը ժամանակին չնվիրաբերեր Microsoft-ի բաժնեմասերի մոտ 700 մլն-ը և 2.9 մլրդ դոլարի բարեգործություն չաներ, նրա կարողությունը կկազմեր 150 մլրդ դոլար։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



