
Աշխարհում միլիարդատերերի թիվը և նրանց կարողությունն ավելացել են: Ըստ Billionaire Insights 2017 հետազոտության` առաջին անգամ անձնական հարստության կենտրոն ը ԱՄՆ-ից տեղափոխվել է Ասիա:
Չնայած աշխարհաքաղաքական անվստահության ժամանակաշրջանին՝ Ասիայի գերհարուստները բարգավաճում են: 2016 թվականին ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է 17 տոկոսով՝ հասնելով 6 տրիլիոն դոլարի: Այժմ Ասիայում ավելի շատ միլիրադատեր կա, քան ԱՄՆ-ում:
Միլիարդատերերի թիվն աճել է 10%, այժմ նրանք 1542-ն են: Նոր 145 միլիարդատերերը ստեղծել են 2,8 միլիոն աշխատատեղ ամբողջ աշխարհում: Ընդհանուր առմամբ, ձեռնարկություններում, որոնք պատկանում են աշխարհի ամենահարուստ մարդկանց, աշխատում է 27,7 միլիոն մարդ:
Ասիայում, հիմնականում՝ Չինաստանում, այժմ ապրում է 637 միլիարդատեր, ԱՄՆ-ում՝ 536, Եվրոպայում՝ 342 (մասնավորապես՝ Գերմանիայում 117, Մեծ Բրիտանիայում՝ 55, Իտալիայում՝ 42, Ֆրանսիայում՝ 39, Շվեյցարիայում՝ 35): Միլիարդատերերի ակումբում կանանց մասնաբաժինը կազմում է մեկ տասներորդը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



