
Եվրագոտու երկրները դուրս են եկել մի քանի տարի տևած ֆինանսատնտեսական ճգնաժամից: Այդ մասին հայտարարել է ԵՄ տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին:
«Պարզ է, որ ճգնաժամն արդեն անցյալում է, կա աճ՝ տնտեսական», - ասել է նա:
Բացի Հունաստանից, եվրագոտու բոլոր երկրները 2016թ-ին տնտեսական աճ են գրանցել: 2017 և 2018 թթ-ին Եվրահանձնաժողովն արժութային միության բոլոր պետություններում տնտեսական աճ է ակնկալում: Գործազրկությունը, ըստ եվրահանձնակատարի, թեև կմնա բարձր մակարդակի վրա` (մոտ 9% եվրագոտու տարածքում), բայց աստիճանաբար կկրճատվի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



