jkjhkjhkj

08-11-2017 14:00 8677

IP 1123444

 

Apple ընկերության iPhone X սմարթֆոնի ինքնարժեքը կազմում է ընդամենը 357 դոլար։ Այս մասին հայտնում է MacRumors պորտալը՝ հղում անելով TechInsights վերլուծական գործակալության տվյալներին։

Մասնագետների հաշվարկներով՝ սարքի ամենաթանկ դետալը անշրջանակ դիսփլեյն է, որն արժի 65 դոլար։ Պողպատե շրջանակով կորպուսն արժի 36 դոլար, իսկ հեռախոսի «լցոնը»՝ 6 միջուկանի պրոցեսորը, օպերատիվ հիշողությունն ու 12 մեգապիքսելանոց տեսախցիկն արժեն 247 դոլար։ Այսպիսով՝ սմարթֆոնի վաճառքի գինը քառակի գերազանցում է ինքնարժեքը։

iPhone X-ի վաճառքը պաշտոնապես մեկնակել է նոյեմբերի 3-ին։ ԱՄՆ բնակիչների համար ամենափոքր հիշողության ծավալով մոդելը հասանելի է 999 դոլարով։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր