jkjhkjhkj

10-11-2017 11:47 6092

app

 

Apple ամերիկյան կորպորացիայի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 900 մլրդ դոլարի նշագիծը։ NASDAQ ֆոնդային բորսայում ընկերության արժեթղթերի գինը կազմել է 176,24 դոլար։ Այսպիսով՝ ընկերության կապիտալիզացիան հասել է 904,9 մլրդ դոլարի։

CNBC-ի հաղորդմամբ՝ Apple-ի ցուցանիշների աճը մեծամասամբ կապված է iPhone X-ի վաճառքի հաջող մեկնարկի հետ։

Բացի այդ, նոյեմբերի 2-ին ընկերությունը հրապարակել էր բավականին լավատեսական եռամսյակային հաշվետվություն, որը գերազանցել է վերլուծաբանների սպասումները։ 2017 ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակի արդյունքներով՝ ընկերության եկամուտն աճել է 12 տոկոսով՝ հասնելով 52.6 մլրդ դոլարի, իսկ զուտ շահույթն աճել է 19 տոկոսով՝ հասնելով 10.7 մլրդ դոլարի։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր