jkjhkjhkj

23-11-2017 15:08 4243

aghbiciphone

 

Apple ընկերությունը մտադիր է իր արտադրանքները՝ iPhone-ը և MacBook-ը լիովին վերամշակելի նյութերից պատրաստել:

Այս մասին արտադրողը հայտարարել է հարցազրույցում՝ նշելով, որ մտադիր է շարժվել էկոլոգիապես մաքուր արտադրության ուղղությամբ:

«Որքան գիտեմ՝ մենք միակ ընկերությունն ենք այդ ոլորտում, որը փորձում է դրանով զբաղվել: Մեծ մասը խոսում է էլեկտրոնիկան դեն նետելու մասին, բայց ոչ ոք չի ուզում այդպիսի նյութերը նորից օգտագործել նոր ապրանքներում»,- նշել է ընկերության շրջակա միջավայրի հարցերով փոխնախագահ Լիզա Ջեքսոնը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր