jkjhkjhkj

23-11-2017 16:39 4961

Venezuela inflation

 

Վենեսուելան արագ տեմպերով մոտենում է հումանիտար ճգնաժամի՝ երկրի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության ֆոնին, որը նպաստում է ազգային արժույթի՝ բոլիվարի արժեզրկմանն ու գների բարձրացմանը:

Ամբողջ երկրով մեկ սննդամթերքի և այլ ապրանքների պակասություն է զգացվում, հայտնում է CNN Money-ը:

Այս տարվա սկզբից բոլիվարը կորցրել է արժեքի 96%: Նախօրեին մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 84 000 բոլիվար, մինչդեռ նոյեմբերի սկզբին այն կազմում էր 41 000 բոլիվար, իսկ տարեսկզբին՝ 3100:

Միևնույն ժամանակ գնաճը հարավամերիկյան երկրում այս տարի հասել է 4115 տոկոսի, ինչպես նշում է Ջոն Հոփքինսի անվան համալսարանի պրոֆեսոր Սթիվ Հանկեն:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր