jkjhkjhkj

25-11-2017 12:13 7442

724C863A 1F35 4599 8538 B3259682563E

 

Գենետիկորեն մոդիֆիկացված բույսերը «կսովորեն» լրտեսել:
Առաջադեմ հետազոտությունների ամերիկյան DARPA գործակալությունը հայտնել է նոր նախագծի ստեղծման մասին:


APT-ը (Advanced Plant Technologies) նոր ծրագիր է, որը կծառայի զինվորականների շահերին։ Գիտնականները որոշել են ստեղծել լրտեսման նոր միջոց, սակայն այս անգամ այն կլինի ոչ թե ռոբոտ, այլ գենետիկորեն մոդիֆիկացված բույսի և հսկողության միջոցի հիբրիդ, որը կկարողանա ուսումնասիրել շրջակա միջավայրը։

Գիտնականների պլաններով՝ այդ օբյեկտները կաճեն վայրի բնության մեջ և կհայտնեն շրջակա միջավայրի աղտոտումների մասին։
Գիտնականները վստահ են, որ իրենց հայտնագործությունը պետք կգա նաև զինվորականներին, օրինակ՝ կդառնա հետևակի (пехота) ականների ցուցիչ։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր