jkjhkjhkj

27-11-2017 12:39 4957

26EDDB18 804C 4BCD BDF0 EA2D624F9915 1

 

TechRadar հրատարակությունը կազմել Է 2017 թվականին շուկայում հայտնված սմարթֆոնների վարկանիշը:

Առաջին և երկրորդ տեղերն զբաղեցրել են Samsung հարավկորեական կորպորացիայի նորույթները՝ Galaxy S8-ը և Galaxy S8 Plus-ը: Փորձագետները գնահատել են գաջեթների խցիկների բարձր որակը, արագագործությունը և դիզայնը: Եռյակում տեղ Է գտել նաև Google Pixel 2 սարքը՝ «շուկայի լավագույն խցիկի և առաջնակարգ դիսփլեյի» համար:

Apple ընկերության արտադրանքը սենսացիոն կերպով տեղ չի գտել առաջատարների ցուցակում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրածiPhone X-ը լրագրողները քննադատել են «աներևակայելի թանկության» համար՝ պատշաճը մատուցելով սմարթֆոնի «հիանալի Էկրանին և հզոր միջուկին»:

iPhone 8 Plus-ը զբաղեցրել Է վարկանիշի միայն իններորդ տեղը, որում փորձագետները նշել են «անլար լիցքավորումը, հզոր մարտկոցը, հնացած դիզայնը և թանկությունը»: Վարկանիշում տեղ են գտել նաև Huawei Mate 10 Pro-ն, Samsung Galaxy Note 8-ը, LG V30-ը, LG G6-ը, OnePlus 5T-ը, Google Pixel 2 XL-ը, Sony Xperia XZ Premium-ը, HTC U11-ը, iPhone 8-ը, Honor 9-ը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր