jkjhkjhkj

05-12-2017 11:17 5170

bit

 

Facebook կորպորացիայի ստեղծման պատմությանը ծանոթները կամ Facebook-ի մասին պատմող «Սոցիալական Ցանց» ֆիլմը դիտած մարդիկ իհարկե կհիշեն Վինքլվոս երկվորյակներին, որոնք պնդում էին, որ Ցուկերբերգն իրենցից է գողացել Facebook-ը ստեղծելու գաղափալը։ Եղբայներն անգամ դատի տվեցին Ցուկերբերգին, սակայն ապարդյուն։

Պարզվում է, որ Facebook-ի պատմությունից հետո երկվորյակ եղբայրները չեն դադարել ՏՏ աշխարհում իրենց հաջողությունը փնտրելուց և 2011թ.-ին 11 մլն դոլար են ներդրել թվային արժույթի նոր գաղափակի մեջ՝ բավական ցածր գներով ձեռք բերելով Bitcoin-ններ։ Երկվորյակները թվային արժույթների գաղափարի հետևողական աջակիցներ են, նրանց է պատկանում նաև Gemini կոչվող թվային արժույթների բորսան։

Այսօր ամերիկյան բազմաթիվ պարբերականներ կրկին հիշել են Վինքլվոս եղբայրներին, քանզի Bitcoin-ի փոխարժեքի հերթական կտրուկ աճը (11,800 ԱՄՆ դոլար) եղբայրներին դարձրեց բիթքոինային առաջին միլիարդատերերը։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր