jkjhkjhkj

15-12-2017 13:49 12919

US 1

 

Ամերիկյան Samson Motors ընկերությունը հայտարարել է թռչող մարզական մեքենայի մշակում սկսելու մասին։

Ընկերությունն արդեն ներկայացրել է տրանսպորտային միջոցի կոնցեպտը։ Այն կլինի եռանիվ և կկարողանա օդում զարգացնել 320 կմ/ժամ արագություն։ Մեքենան ստացել է Switchblade անվանումը, դրա արժեքը կկազմի մոտ 120 հազար դոլար։ Samson Motors-ի ներկայացուցիչները հայտնել են, որ թռչող մեքենան թողարկման պատրաստ կլինի 2018 թվականի գարնանը։

Մարզական մեքենան նախատեսված է 2 հոգու համար՝ վարորդի և մեկ ուղևորի։ Ի տարբերություն այլ կոնցեպտների՝ մեքենան կարող է թռչել միայն օդանավակայաններից։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր