jkjhkjhkj

28-12-2017 11:43 5793

what

 

WhatsApp մեսենջերի ստեղծողները 2018 թվականից կհրաժարվեն որոշ օպերացիոն համակարգերի աջակցումից։

Ըստ International Business Times-ի` հունվարի 1-ից ծառայությունը խոստանում է դադարեցնել աշխատանքը Windows 8.0 և ավելի վաղ տարբերակների օպերացիոն հարթակներով սարքերում։ Կդադարեցվի նաև BlackBerry OS և BlackBerry 10 սմարթֆոնների աջակցությունը։

Առաջիկայում կսահմանափակվեն հավելվածի որոշ գործառույթներ, օրինակ, օգտատերերը չեն կարողանա նոր օգտահաշիվներ ստեղծել։ Աջակցության դադարեցումը կկատարվի աստիճանաբար։

Հաջորդ տարի էլ նախատեսվում է դադարեցնել Nokia S40-ի և S60-ի աջակցությունը։ 2020 թվականին նման իրավիճակ է սպասվում նաև Android 2.3.7 և ավելի հին օպերացիոն համակարգերով աշխատող սարքերին։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր