12-01-2018 12:04
5199

iPhone X օգտագործողները՝ ամբողջ աշխարհով մեկ, բողոքել են, որ հեռախոսը քաշում է նրանց երեսի մազերը։
Այս սմարթֆոնն օգտագործողները նշել են, որ դեմքի մազերը, մասնավորապես մորուքն ու բեղերը, խոսակցության ժամանակ մնում են հեռախոսի ճեղքերի մեջ։ Երբ ամենաթանկ հեռախոսի տերը այն հեռացնում է երեսից, մազերը մնում են հեռախոսի արանքներում և պոկվում են։
Այֆոնների նման խնդիր գրանցվել էր 2014 թվականին։ Այն ժամանակ Apple-ը ներկայացնում էր նոր իրանով iphone 6-ը, որը նույնպես երբեմն քաշում և պոկում էր դեմքի մազերը։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



