
Facebook-ի բաժնետոմսերը նվազել են $3,9 միլիարդով այն բանից հետո, երբ սոցկայքի հիմնադիրը հայտարարել է նորությունների արտացոլման ալգորիթմում փոփոխություններ մտցնելու մասին։
Վերլուծաբանների հաշվարկներով՝ ակցիաների գների նվազումը ծրագրավորող–ձեռնարկատիրոջ վրա $2,9 միլիարդ դոլար է նստել։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է $74,4 միլիարդ, իսկ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի՝ նրա զբաղեցրած չորորդ տեղում այժմ հայտնվել է Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգեն։
Հունվարի 12-ին Ցուկերբերգը գրել էր, որ ծրագրի մշակողները պատրաստվում են սոցցանցի ժապավենում փոփոխել նորությունների արտացոլման մեխանիզմը։ Այսպիսով օգտատերերը ավելի հաճախ կտեսնեն իրենց ընկերների գրառումները, իսկ կազմակերպությունների և ԶԼՄ–ների հաղորդումները ավելի քիչ կերևան էջում։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am




Մեկնաբանություն