01-02-2018 10:49
2222

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) որոշում է կայացրել պահպանել բազային տոկոսադրույքը՝ տարեկան 1,25-1,50 տոկոս մակարդակի վրա: Այս մասին ասվում է ամերիկյան կարգավորիչի հայտարարության մեջ, փոխանցում է «Интерфакс»-ը:
FOMC-ի որոշումը համընկել է տնտեսագետների և շուկայի մասնակիցների մեծամասնության սպասումների հետ:
Միևնույն ժամանակ, ԴՊՀ-ից մատնշել են, որ ԱՄՆ-ն այս տարի կհասնի թիրախային 2 տոկոսանոց մակարդակի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



