
«Մոսկովյան հիփոթեքային գործակալություն» բանկը գործարկել է երկու նոր սպառողական վարկը. «Կանխիկ» և «Վերաֆինանսավորում», փոխանցում է Banki.ru-ն:
Ծրագրերը թույլ են տալիս ստանալ տարեկան 15 տոկոսադրույքով 50 հազարից մինչև 1 մլն ռուբլի գումարային միջոցներ: Վարկի ժամկետը սահմանափակվում է երեք տարով, իսկ մինչև 500 հազար ռուբլի վարկի ձևակերպման դեպքում՝ երկու տարով:
Գրավ, երաշխիք և անձնական ապահովագրություն չի պահանջվում:
««Կանխիկ» վարկը հասանելի է ցանկացած նպատակի համար, իսկ «Վերաֆինանսավորում» ծրագիրը թույլ է տալիս մարել սպառողներական վարկերն այլ բանկերում, միևնույն ժամանակ, սկսած պայմանագրի կնքման օրվանից մինչև միջոցների նպատակային օգտագործման հաստատման պահը տոկոսադրույքը բարձրացվելու է 3 տոկոսային կետով», - մեկնաբանել է Banki.ru-ի վարկային պրոդուկտների գծով առաջատար փորձագետ Անաստասիա Բելիկը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



