06-02-2018 11:37
3774

ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը՝ Dow Jones-ի ինդեքսն, ավելի քան 1500 կետով ընկել է՝ հասնելով 25 հազար կետից ցածր սանդղակի: Դա հավասար է հունվարյան մակարդակին, հայտնում է CNBC-ն:
Հաղորդվում է, որ այդ նվազումը դարձել է մեկ օրվա համար ամենամեծ անկումը պատմության մեջ:
Հաղորդվում է որ ինդեքսի անկումը տեղի է ունեցել հնարավոր բարձր գնաճի վերաբերյալ ներդրողների մտավախությունների ֆոնին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



