07-02-2018 11:45
3523

Աշխարհի ամենապահանջված կրիպտոարժույթի՝ բիթքոինի (bitcoin), փոխարժեքը մեկ օրում թանկացել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 7 372 դոլարի, հայտնում է Korrespondent-ը:
Այլ կրիպտոարժույթները ևս աճ են գրանցել:
Մասնավորապես, Ripple-ն աճել է 16,62 տոկոսով և սակարկվում է 0,72 դոլար մակարդակում:
Bitcoin Cash-ը թանկացել է 14,59 տոկոսով, մեկ մետաղադրամի համար տալիս են 918 դոլար:
Ethereum-ը ևս թանկացել է 23,94 տոկոսով՝ հասնելով մինչև 741 դոլարի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



