jkjhkjhkj

07-02-2018 12:12 3715

mod

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «Մուդիզ» (Moody`s Investors Services) միջազգային վարկանիշային կազմակերպության նախագահի տեղակալ Մարտին Փեթչի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է մեր երկրի սուվերեն վարկանիշի հերթական վերանայման գործընթացի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել կազմակերպության առաքելությունն ու առկա փոխգործակցությունը, հյուրերի խնդրանքով ներկայացրել էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, զարգացման հիմնական ցուցանիշներն ու հեռանկարները:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում իրականցված աշխատանքներին, մասնավորապես՝ երկրաբանական ֆոնդի թվայնացման և էլեկտրոնային հարթակներում տեղեկատվության հասանելիության ապահովման, փոքր հանքերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակներում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարը նշել է, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծի կառուցումը և համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։

Աշոտ Մանուկյանը զրուցակիցներին է ներկայացրել նաև վերկանագնվող էնեգետիկայի բնագավառում իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Հանդիպման ավարտին՝ Մարտին Փեթչը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ոլորտի բնութագրիչները հանգամանալի ներկայացնելու համար և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր