
Visa վճարման համակարգը հայտարարել է, որ կրիպտոթրեյդերների հաշիվներից դրամական միջոցների չթույլատրված գանձման պատասխանատվությունն ընկած է Coinbase բորսայի վրա:
Այս խնդիրն ակտիվորեն քննարկվում են Coinbase- ի և Reddit-ի հաճախորդները: Որոշ օգտատերեր հայտարարել են միջոցների գանձման մասին, որը 50 անգամ ավելի է, քան գնման գումարը:
Coinbase-ը հայտնել է օգտատերերի հաշիվներից դրամական միջոցների կրկնակի գանձման վերաբերյալ քննություն սկսելու մասին և ենթադրել, որ խնդիրը կարող է պայմանավորված լինել վճարային համակարգերի ՀՄԿ-կոդի փոփոխությամբ:
Այնուհետև ընկերությունը դրա համար սկսել է մեղադրել VISA- ին:
Միևնույն ժամանակ, Coinbase-ը չի նշում, թե երբ կլինի հաճախորդների դրամական միջոցների հետվերադարձը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



