22-02-2018 11:29
4729

Ամերիկյան Apple ընկերությունը կոբալտ գնելու շուրջ բանակցություններ է վարում անմիջապես լեռնաարդյունաբերական ընկերությունների հետ, փոխանցում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այսպիսով, ընկերությունում հույս ունեն ապահովել սարքավորումների մարտկոցների համար նախատեսված հիմնական տարրի բավականաչափ պաշար:
Նախատեսվում է արդյունահանող ընկերությունների հետ մի քանի հազար տոննա կոբալտ ձեռք բերելու պայմանագիր կնքել 5 տարի և ավելի ժամկետով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



