22-02-2018 12:22
3942

Amazon-ի հիմնադիր և սեփականատեր 54-ամյա գործարար Ջեֆ Բեզոսը մեկ օրում իր անձնական կապիտալն ավելացրել է 1.15 մլրդ դոլարով՝ ընկերության բաժնետոմսերի արժեքի աճի հաշվին, հայտնում է Bloomberg-ը։
Amazon-ի բաժնետոմսերի արժեքն առաջին անգամ գերազանցել է 1500 դոլարը։ Ներկայում Բեզոսի կարողությունը գործակալությունը գնահատում է 124 մլրդ դոլար։
Անցած տարվանից նա համարվում է մոլորակի ամենահարուստ մարդը, այդ թվում Forbes-ի վարկածով։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



