22-02-2018 14:40
4006

Ուկրաինայի բանկային համակարգը 2017 թվականն ավարտել է 24,4 մլրդ գրիվեն (900 մլն դոլար) վնասով, հայտնում է Regnum-ը:
Ուկրաինայի Ազգային բանկի տվյալով, 2017 թվականին հիմնական ծախսերը կապված են պահուստային ֆոնդի կրճատման հետ: Նշվում է, որ Ուկրաինայի բանկային հատվածի ֆինանսական ցուցանիշների վերջնական արդյունքները հայտնի կդառնան տարեկան աուդիտի արդյունքներով `մինչև 2018 թվականի ապրիլը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



