23-02-2018 13:28
3900

Իրանը մտադիր է թողարկել պետական կրիպտոարժույթ: Այդ մասին հայտարարել է երկրի կապի և հաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազերի Ջահրոմին, փոխանցում է Innov.ru-ն:
Նրա խոսքերով, այդ հարցի շուրջ արդեն աշխատում է հանրապետության պետական Post Bank բանկը:
Բանկի տնօրենների խորհրդի հետ հանդիպման ժամանակ նախարարը հանձնարարել է ֆինանսական կազմակերպության ղեկավարությանը պատրաստել առաջարկներ Իրանում առաջին թվային արժույթի ներդրման վերաբերյալ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



