
Toronto-Dominion բանկը հաճախորդներին արգելել է իր քարտերն օգտագործել կրիպտոարժույթներ գնելու համար Բանկի ղեկավարությունն այս որոշումը բացատրում է շուկայական զգալի տատանումներով, փոխանցում է Globe and Mail-ը:
Անցյալ տարի ամերիկյան մի քանի բանկերը դադարեցրել են իրենց վարկային քարտերով կրիպտոարժույթների առք ու վաճառքի ծառայությունը: Այժմ նրանց, կարծես, հետևում են Կանադայի բանկերը:
Անցյալ տարի բիթքոինի արժեքը կտրուկ վերելք էր գրանցել՝ միավորի համար մինչև 20 հազար կանադական դոլար: Այնուհետև այն կրկին անկում գրանցեց՝ մինչև 13 հազար դոլար:
Ինչպես նշում է TD- ի ղեկավարությունն՝ արգելքի միջոցի նպատակն է նվազեցնել հաճախորդների և բանկի համար առկա ռիսկերը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



