
Apple ընկերությունն այս տարվա վերջում թողարկելու է iPhone-ի երեք նոր մոդել՝ մինչ օրս թողարկվածների համեմատ ամենամեծ էկրանով՝ iPhone X-ի նորացված տարբերակը և առաջատար սմարթֆոնի բյուջետային տարբերակը, հայտնել է Bloomberg գործակալությունը' հղում անելով աղբյուրներին:
Հաղորդվում է, որ սմարթֆոնները կհանդերձվեն նորացված գործառական համակարգով՝ հնարավոր է՝ iOS 12-ով՝ Siri անձնական օգնականի ընդլայնված գործառույթներով:
«Մեծ» սմարթֆոնը, որը ստացել է D33 նշանը, կունենա 6,5 դյույմ էկրան ամբողջ առջևի պանելով և, հավանաբար, հանդերձված կլինի «առանձին էկրան» գործառույթով:
Քննարկվում Է «մեծ» սմարթֆոնի թողարկման հնարավորությունն այն տարբերակով, որը կապահովի երկու SIM-քարտերի գործածումը, սակայն դրա վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



