jkjhkjhkj

02-03-2018 13:16 3994

baffet Zuckerberg

 

Berkshire Hathaway ընկերության ղեկավար Ուորեն Բաֆետը և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ԱՄՆ ֆոնդային շուկայի անկման հետևանքով կորցրել են մոտ 7,5 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը:

Փետրվարի 27-ից մարտի 1-ն Ուորեն Բաֆետը կորցրել է 3,74 միլիարդ դոլար, իսկ Մարկ Ցուկերբերգի կարողությունը նվազել է 3,71 միլիարդ դոլարով:

Ընդհանուր առմամբ, աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ երեք օրվա ընթացքում կորցրել են 128 միլիարդ դոլար, որոնցից 55 միլիարդ դոլարը կորցրել են ամերիկացի մեծահարուստները:

Երեք օրում Dow Jones ինդեքսը 1200 կետով անկում է գրանցել:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր